ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հայաստանը մեծ աշխարհի մի մասն է և չի կարող գործել ոչ համաշխարհային զարգացումներից, ոչ տարածաշրջանից դուրս

Հայաստանը մեծ աշխարհի մի մասն է և չի կարող գործել ոչ համաշխարհային զարգացումներից, ոչ տարածաշրջանից դուրս
28.04.2014 | 00:29

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հարցրի, թե ինչպե՞ս գնահատում ներքաղաքական իրավիճակը՝ ելնելով նոր կառավարության ձևավորման գործընթացից:

-Մի անգամ արդեն ասել եմ ու նորից պիտի կրկնեմ, որ անկախ իշխանության եկած մարդիկ կլինեն աշխատասե՞ր, թե՞ ծույլ, կաշխատեն առավոտից իրիկու՞ն, թե՞ մի ժամ աշխատելուց հետո կգնան քեֆ անելու, քանի դեռ մենք Մաքսային միության շրջանակներում ենք տեսնում մեր ապագան, Հայաստանում իշխանությունները նշանակվելու են, արդար դատական համակարգ չի լինելու, կոռուպցիան օր օրի ավելանալու է, աղքատության ցուցանիշը բարձրանալու է: Անձերից ոչինչ կախված չէ: Ինչ վերաբերում է վերջին օրերին նորանշանակ վարչապետի տարբեր առիթներով հայտարարություններին, դրանք հիշեցնում են ՀՅԴ-ի գործելակերպը՝ դեմ ըլլալով, կողմ կըլլանք:
-Նկատի ունեք կենսաթոշակային համակարգի կուտակային բազմաչարչար բաղադրի՞չը:
-Այո, և՝ ոչ միայն:
-ՀՀ նախագահն ասում էր, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու, եղա՞ն այդ փոփոխությունները Ձեր գնահատականով:
-Որպեսզի կառավարությունում էական փոփոխություններ լինեն, պիտի կառավարության իրական ղեկավար նախագահը էական քայլեր անի: Կա՞ն նման քայլեր: Չկան: Հայաստանը մեծ աշխարհի մի մասն է և չի կարող գործել ոչ համաշխարհային զարգացումներից, ոչ տարածաշրջանից դուրս: ՀՀ նախագահը պիտի ցույց տա, որ Հայաստանը մնում է ինքնիշխան սուբյեկտ միջազգային ասպարեզում և ինքն այդ ինքնիշխան սուբյեկտի նախագահն է, այլ ոչ թե Պուտինի կամքն ու ծրագրերը Հայաստանում կյանքի կոչող ղեկավարը:
-Այսինքն՝ ի՞նչ պիտի անի նախագահը՝ Ձեր կարծիքով:
-Աշխարհաքաղաքական այս իրավիճակում երկու հիմնական, անխուսափելի ու անհրաժեշտ քայլ: Առաջին՝ նա պետք է պաշտոնական այց կատարի Թեհրան, հանդիպելու Իրանի նախագահին: Երկրորդ՝ եթե մտադիր է մնալ նախաձեռնողականության շրջանակներում, ինչպես հայտարարում է իր վերջին ելույթներում ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, ՀՀԿ մեծամասնության շնորհիվ խորհրդարանում պիտի վավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները՝ մանևրելու տեղ չթողնելով թուրքական իշխանություններին: Դրանից հետո Անկարան կամ պետք է ինքը վավերացնի, կամ՝ հրաժարվի սեփական ստորագրությունից ու միջազգային ասպարեզում բացատրություններ տա թե արձանագրությունների չվավերացման, թե սահմանի չբացման, թե ընդհանրապես իր արտաքին քաղաքականության զիգզագների, ուրեմն և ոչ լուրջ քաղաքական գործընկեր լինելու մասին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի ապրիլի 29–ի համարում:

Դիտվել է՝ 1432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ